Մեսսի. Այժմ «Ռեալի» հետ խաղի մասին մտածելու ժամանակն է

Մեսսի. Այժմ «Ռեալի» հետ խաղի մասին մտածելու ժամանակն է

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ԱԱ-2018-ի ընտրական փուլում Բոլիվիային հաղթելուց հետո նշել է, որ արդեն մտածում է «Ռեալի» հետ առաջիկա խաղի մասին:

-Առողջական խնդիրներ չունեմ: Բարսելոնա վերադառնալու և «Ռեալի» հետ Կլասիկոյի մասին մտածելու ժամանակն է: Այդ խաղը մեզ համար լուրջ քննություն է լինելու,-Մեսսիի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կայանալու է ապրիլի 2-ին: Այժմ «Բարսելոնան» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալն» ունի 66 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում