Մայամի (ATP). Հայտնի են 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցները

Մայամի (ATP). Հայտնի են 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցները

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը շարունակում է պայքարը Մայամիի «Մասթերս 1000» շարքի մրցաշարում: 1/8 եզրափակչում սերբ թենիսիստը 6:3, 6:4 հաշվով առավելության է հասել Դոմինիկ Տիմի նկատմամբ: Կիսաեզրափակչի ուղեգրի համար Ջոկովիչը պայքարելու է չեխ Թոմաշ Բերդիխի հետ:

1/8 եզրափակչի խաղերում գրանցված արդյունքները ներկայացված են ստորև.

  • Նովակ Ջոկովիչ – Դոմինիկ Տիմ՝ 6:3, 6:4
  • Թոմաշ Բերդիխ – Ռիշար Գասկե՝ 6:4, 3:6, 7:5
  • Դավիդ Գոֆեն – Օրասյո Սեբալյոս՝ 7:5, 6:3
  • Ժիլ Սիմոն – Լուկաս Պույե՝ 6:0, 6:1
  • Նիկ Կիրյոս – Անդրեյ Կուզնեցով՝ 7:6, 6:3
  • Միլոշ Ռաոնիչ – Դամիր Ջումխուր՝ 6:0, 6:3
  • Գաել Մոնֆիս – Գրիգոր Դիմիտրով՝ 6:7, 6:3, 6:3
  • Կեի Նիսիկորի – Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ՝ 6:2, 6:4:
Հետևեք մեզ նաև Telegram-ում