Իբրահիմովիչ. Մենք ավելիին ենք ընդունակ
30/03/2016 12:59
Նմանատիպ
Շվեդիայի հավաքականի առաջատար Զլատան Իբրահիմովիչը Չեխիայի հետ ընկերական հանդիպման (1:1) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
-Մենք կազմի հետ կապված խնդիրներ ունեինք, և մարզիչը ստիպված խաղադաշտ դուրս բերեց այն ֆուտբոլիստներին, ովքեր պատրաստ չէին: Առաջին խաղակեսում ինձ լավ չէի զգում: Երկրորդում խաղս համեմատաբար ստացվեց, սակայն եթե 100% պատրաստ լինեի, կկարողանայի ավելի որակյալ ֆուտբոլ ցուցադրել: Հնարավորություններ ունեցանք, և թիմը համակարգված խաղաց, բայց հավաքականն ու ես ավելիին ենք ընդունակ,-Զլատանի խոսքը մեջբերված է «L’Equipe»-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում