Պակիստանյան Լահորում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 74-ի

Պակիստանյան Լահորում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 74-ի

Մարտի 30-ին 74-ի է հասել մահապարտ ահաբեկչի գրոհի հետեւանքով զոհվածների թիվը, որը մարտի 27-ին իրեն պայթեցրել էր Պակիստանի Փենջաբի նահանգի մայրաքաղաք Լահորի Գուլշան ի Իքբալ զբոսայգու մանկական սեկցիայում: Ինչպես իր էլեկտրոնային տարբերակում հայտնել է Dawn թերթը, ստացած վնասվածքներից 17 եւ 18 տարեկան երկու երիտասարդ է մահացել Լահորի հիվանդանոցներից մեկում: Ավելի վաղ հաղորդվել էր 72 զոհվածների մասին:

Պայթյունի պահին զբոսայգում մեծ թվով ընտանիքներ են եղել երեխաներով: Պայթյունը տեղի է ունեցել մանկական ատրակցիոններից մի քանի մետր հեռավորության վրա:

Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել է «Ջամաաթ ուլ Ահրար» ծայրահեղական խմբավորումը, որը գործում է պակիստանցի թալիբների «Թեհրիք ի թալիբան Պակիստան» շարժման հովանու ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում