Ֆեդերեր. Համոզված եմ՝ Ռիոյի խաղերը տարբերվելու են

Ֆեդերեր. Համոզված եմ՝ Ռիոյի խաղերը տարբերվելու են

«Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 17-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը նշել է, որ մեծ մոտիվացիայով է մասնակցելու Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին:

-Օլիմպիադան ինձ համար շատ կարևոր իրադաձություն է: Երբեք չեմ եղել Ռիոյում, այնպես որ՝ անհաբերությամբ սպասում եմ այդ հիանալի քաղաքում լինելուն: Ինձ դուր է գալիս մասնակցել Օլիմպիական խաղերին, ներկայացնել Շվեյցարիան: Սա իմ հինգերորդ Օլիմպիադան է լինելու, բայց ես համոզված եմ՝ Ռիոյի խաղերն իրենց մթնոլորտով տարբերվելու են մյուսներից: Իհարկե, ընթացիկ մրցաշրջանում իմ գերնպատակներից մեկն Օլիմպիական խաղերում հաջող հանդես գալն է,-Ֆեդերերի խոսքը մեջբերված է թենիսի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում