Ֆուկուսիմա-1» ատոմակայանում սկսվում է «հավերժական սառածության» պատի ստեղծումը

Ֆուկուսիմա-1» ատոմակայանում սկսվում է «հավերժական սառածության» պատի ստեղծումը

Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանի գործարկու ընկերությունը՝ Tokyo Electric Power-ը, որոշել է մարտի 31-ից սկսել կայանի շինությունների տակ պաշտպանական պատի սառեցումը, որն, ինժեներների մտահղացմամբ, պետք է կանխի ճառագայթաակտիվ ջրի արտահոսը հողի մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին այս մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:

Ինչպես սպասվում է, «հավերժական սառածության» պատի եւ այլ միջոցների շնորհիվ կայանի տակ հոսող ջրի ծավալները կհաջողվի նվազեցնել ութ անգամ՝ օրական 400 տոննայից մինչեւ 50 տոննա:

«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթարը տեղի Է ունեցել 2011 թվականի մարտին, երբ ցունամիի հարվածի հետեւանքով կայանում շարքից դուրս եկան Էներգամատակարարաման եւ հովացման համակարգերը: Դրա հետեւանքով երեք Էներգաբլոկներում տեղի է ունեցել վառելիքի հալում, որն այրել է ռեակտորների պաշտպանական պատյանները: Հովացման համար անընդհատ այնտեղ են ներմղում ջուր, որն արտահոսում է կայանքների ճեղքվածքներով, լցվում Էներգաբլոկների ստորգետնյա հարկերը, դրենաժային համակարգը, ինչպես նաեւ խառնվում է գրունտային ջրերին եւ հայտնվում ատոմակայանի տեխնիկական կայանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում