EgyptAir-ի ինքնաթիռն առեւանգողը պատմել Է, թե ինչու Է դիմել այդ քայլին
Նմանատիպ
Եգիպտացի Սեյֆ ադ Դին Մուստաֆան, որը մարտի 29-ին առեւանգել էր EgyptAir ընկերության՝ Ալեքսանդրիայից Կահիրե ուղեւորվող A320 ինքնաթիռը, չի առարկել իրեն ութ օրով ձերբակալելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին հայտնել Է Cyprus Mail թերթը:
Նրա տվյալներով՝ եգիպտացին դատարանում իրեն ներկայացրել է ինքնուրույն՝ առանց պրոֆեսիոնալ փաստաբանի:
Դատաքննության ընթացքում նա հնչեցրել է հանցագործության հիմնական դրդապատճառը: «Եթե որեւէ մեկը 24 տարի չի տեսել իր ընտանիքին, ցանկանում է տեսնել կնոջն ու երեխաներին, իսկ Եգիպտոսի կառավարությունը նրան թույլ չի տալիս դա անել, ինչ պետք Է նա անի նման իրավիճակում»,-հայտարարել է Մուստաֆան:
Հրատարակության տեղեկությունների համաձայն՝ Կիպրոսում բնակվում են չարագործի նախկին կինն ու երեք երեխաները: Երեխաներից մեկը մահացել է տասը տարի առաջ:
Ըստ որոշ տվյալների՝ ութօրյա կալանքը եգիպտացին կրելու է Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի կենտրոնական բանտում:
Ավելի վաղ Լառնակայի օկրուգային դատարանի որոշմամբ Սեյֆ ադ Դին Մուստաֆան ձերբակալվել է ութ օրով: Եգիպտացուն մեղադրանք է ներկայացվել օդահենության, անօրինականորեն պայթուցիկ նյութեր պահելու, մարդկանց առեւանգելու եւ ահաբեկչության մեջ: Կիպրոսցի քննիչներն արդեն եգիպտացու հարցաքննություն են անցկացրել: Միեւնույն ժամանակ, ինչպես գրում է Phileleftheros թերթը, Եգիպտոսի անվտանգության ծառայությունների, այդ թվում՝ հետախուզության աշխատակիցներն արդեն ժամանել են Կիպրոս՝ անցկացնելու կասկածյալի սեփական հարցաքննությունը:
EgyptAir ավիաընկերության A320 ինքնաթիռն առեւանգվել էր մարտի 29-ի առավոտյան Երեւանի ժամանակով ժամը 09:05-ին: Առեւանգողը՝ 59-ամյա եգիպտացի ռեցիդիվիստ Սեյֆ ադ Դին Մուստաֆան, պահանջել Է փոխել երթուղին՝ սպառնալով պայթեցնել իբր իր մարմնին ամրացված մահապարտի գոտին: Ժամը 09:50-ին օդանավը վայրԷջք է կատարել Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանում: Դրանից քիչ անց ուղեւորների մեծ մասն ազատ է արձակվել առեւանգողի կողմից: Մի քանի ժամից նա բաց է թողել մնացած պատանդներին՝ մի քանի օտարերկրացիների եւ եգիպտացիներից բաղկացած անձնակազմին, իսկ ինքը կամավոր հանձնվել է Կիպրոսի ոստիկանությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում