ԵՄ-ի երկրներից ավելի քան 1,6 մլն միգրանտներ են ժամանել Մեծ Բրիտանիա
Նմանատիպ
ԵՄ-ի երկրներից ավելի քան 1,6 մլն միգրանտներ են ժամանել Մեծ Բրիտանիա, ինչը կարող Է կասկածի տակ դնել ԵՄ-ին երկրի հետագա անդամակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Daily Mail թերթը:
Հրատարակությունը նշում է, որ 2006-ից մինչեւ 2014 թվականներն ընկած ժամանակաշրջանում «որպես աշխատանքային միգրանտներ օրական Միացյալ Թագավորություն է ժամանել ԵՄ-ի 500 քաղաքացի՝ օգտվելով ազատ ուղեւորությունների իրավունքից»: Դրա հետեւանքով զգալիորեն աճում է դպրոցների, հիվանդանոցների եւ սոցիալական ենթակառուցվածքի մյուս օբյեկտների բեռնվածությունը:
«Ներգաթղի այդօրինակ մակարդակները չափազանց բարձր են մեր երկրի համար: Ճնշման տակ են գտնվում բնակելի հատվածը, ուսումնական հաստատություններն ու առողջապահության ոլորտը: Մենք հետագայում չենք կարողանա գլուխ հանել ԵՄ-ի երկրների միգրացիոն ալիքներից»,- ասել է զբաղվածության հարցերի գծով կրտսեր նախարար Փրիթի Փաթելը:
«Քանի դեռ Միացյալ Թագավորությունը մնում է Եվրամիության անդամ, մենք անկարող ենք կանգնեցնել կամ վերահսկել նրանց թվաքանակը, ովքեր այստեղ են ժամանում: Մենք կկարողանանք հսկողություն սահմանել մեր միգրացիոն քաղաքականության եւ մեր սահմանների նկատմամբ, եթե քվեարկենք Եվրամիության կազմից դուրս գալու օգտին»,-նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում