Արարատյան դաշտում այս գիշեր հնարավոր է մինչև -2 աստիճան ցուրտ
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 31-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, իսկ ապրիլի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մարտի 30-ի լույս 31-ի և 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերները Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ առանձին հատվածներում, հնարավոր է մինչև -2 աստիճան ցուրտ:
Քամին հյուսիս-արևմտյան է` 2-7 մ/վ արագությամբ, ապրիլի 3-4-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-3-ը կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ ապրիլի 4-ին հատկապես ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 4-ին սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-18 մ/վ արագությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում