Boeing կորպորացիան մտադիր է կրճատել շուրջ 8 հազար աշխատակիցների. The Seattle Times
Նմանատիպ
Միացյալ Նահանգների Boeing ավիաշինական կորպորացիան մտադիր է կրճատել իր շուրջ 8 հազար աշխատակիցների: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին իր կայքում հայտնել է The Seattle Times թերթը:
Ավելի վաղ Boeing-ը հայտարարել է, որ մինչեւ այս տարվա հունիս պլանավորում է կրճատել առնվազն 4 հազար աշխատակիցների, առավելապես ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում, որտեղ գտնվում են նրա արտադրական հզորությունները:
Սակայն, հրատարակության տեղեկություններով՝ օդատիեզերական հսկան կազատի եւս նույնքան աշխատատեղ՝ այդ կերպ 10 տոկոսով կրճատելով այն աշխատակիցների թիվը, որոնք զբաղված են ԱՄՆ-ի այդ հյուսիսարեւմտյան նահանգի ձեռնարկություններում:
Ինչպես նշել է թերթը, արձակումները կվերաբերեն նաեւ «հարյուրավոր կառավարիչների»: Boeing-ում ավելի վաղ նշել են, որ կրճատումների պատճառն արտադրական ծախսերի նվազեցման անհրաժեշտությունն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում