Չեխը մտածում է հավաքականին հրաժեշտ տալու մասին

Չեխը մտածում է հավաքականին հրաժեշտ տալու մասին

«Արսենալի» և Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետր Չեխը մտածում է ազգային ընտրանու կազմում ելութները դադարեցնելու մասին։

-Ես 34 տարեկան եմ դառնում և, բնականաբար, մտածում եմ այդ մասին։ Մտածում եմ՝ ժամանակը չէ՞ 14 տարի խաղալուց հետո ավարտել ելույթներս հավաքականում։ Առայժմ շատ վաղ է վստահ ինչ-որ բան ասելը, բայց ես արդեն երիտասարդ չեմ։ Եվրոպայի առաջնությունից հետո իմ կյանքում կգա այն պահը, երբ կարիք կլինի որոշում կայացնելու,-ասել է Չեխը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում