Ինյեստա. Կլասիկոյի ժամանակ Կրույֆին հարգանքի տուրք մատուցելու միտքը մոտիվացնում է

Ինյեստա. Կլասիկոյի ժամանակ Կրույֆին հարգանքի տուրք մատուցելու միտքը մոտիվացնում է

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» հետ սպասվող դիմակայության մասին։

-Կլասիկոյում հաղթանակը, որը տոգորված կլինի մեզանից հեռացած Յոհան Կրույֆի հանդեպ հարգանքով, մեզ համար յուրահատուկ կլինի։ Կարծում եմ՝ դա լավագույն միջոցն է շնորհակալություն հայտնելու լեգենդար ֆուտբոլիստին ու մարզչին այն ամենի համար, ինչ նա տվել է մեզ։ Դա լրացուցիչ մոտիվացիա է, հուսով եմ՝ կկարողանանք հաղթել,-ասել է Ինյեստան։

Հիշեցնենք, որ Կլասիկոն տեղի է ունենալու ապրիլի 2-ին «Կամպ Նոու» մարզադաշտում։ Օրեր առաջ մահացած Յոհան Կրույֆի հիշատակին մարզադաշտում հանդիսականները 90.000 քարտերով կազմելու են «Շնորհակալությո´ւն, Յոհան» բառակապակցությունը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում