Սանչեսն իր քաղաքի երեխաների համար երկու խաղադաշտ է կառուցել
Նմանատիպ
«Արսենալի» և Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը երեք արհեստական ֆուտբոլային խաղադաշտ է կառուցել իր հայրենի քաղաքում՝ Տոկոպիլյայում, որ տեղացի երեխաները կարողանան ֆուտբոլ խաղալ։ Սանչեսը դա արել է Չիլիի հավաքականի կազմում ԱԱ-2018-ի ընտրական հանդիպումներին պատրաստվելու ընթացքում։
-Մարդիկ հաճախ սխալ ճանապարհով են գնում՝ տարվելով ալկոհոլով ու թմրանյութերով, և դա վատ բան է երեխաների համար։ Ես երկու ֆուտբոլային դաշտ եմ կառուցել, քանի որ ուզում եմ, որ երեխաները նորմալ խաղադաշտ ունենան, ուր կարողանան խաղալ, և որը ես ժամանակին չեմ ունեցել։
Իմ բախտը բերել է, և ես կարողացել եմ գնալ երկրից ու սկսել ֆուտբոլ խաղալ, բայց սա փոքր քաղաք է, և նման հնարավորություն ոչ բոլորն ունեն։ Ամեն անգամ, երբ ես Չիլի եմ գալիս, աշխատում եմ ինչ-որր միջոցառումներ կազմակերպել, նվերներ տալ, որ երեխաների դեմքին ժպիտներ տեսնեմ,-ասել է Սանչեսը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում