Մաթյոն կարող է բաց թողնել Եվրո-2016-ը

Մաթյոն կարող է բաց թողնել Եվրո-2016-ը

«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժերեմի Մաթյոն վաղը վիրահատվելու է։

32-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ (4:2) վնասել է ծունկը և փոխարինվել երկրորդ խաղակեսի մեկնարկից 9 րոպե անց։ Բուժզննումը ցույց է տվել, որ ֆուտբոլիստը միջանկյալ մենիսկի պատռվածք է ստացել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մաթյոն վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել ութ շաբաթ՝ վտանգի տակ դնելով տնային Եվրոպայի առաջնությանը մասնակցությունը։

Ընթացիկ մրցաշրջանում Մաթյոն «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 31, Ֆրանսիայի հավաքականի կազմում՝ 5 հանդիպման։

Հետևեք մեզ նաև Telegram-ում