Վարան. Պետք է պահպանենք մարտական տրամադրվածությունը
30/03/2016 23:24
Նմանատիպ
Ֆրանսիայի հավաքակաի պաշտպան Ռաֆայել Վարանն ընկերական խաղում Ռուսաստանին 4:2 հաշվով հաղթելուց հետո նշել է, որ թիմը ճիշտ ճանապարհով է առաջ ընթանում:
-Հաղթանակը թույլ չի տալիս մոռանալ տեղի ունեցած ահաբեկչությունները, բայց օգնում է առաջ շարժվել: Սպորտի միջոցով շփվում ենք մարդկանց հետ և փորձում ենք հաճույք ստանալ: Հիանալի է, որ հավաքականում մրցակցություն կա, դա ցույց է տալիս մեր ուժը: Պետք է պահպանենք մարտական տրամադրվածությունը:
Ֆուտբոլիստներին ընտրում է մարզիչը, իսկ մենք պետք է մրցունակ լինենք խաղադաշտում: Ֆրանսիայի հավաքականը ճիշտ ճանապարհով է առաջ շարժվում: Այժմ վերադառնում ենք մեր ակումբներ՝ մտածելով մրցաշրջանի ավարտի մասին, ինչից հետո կմտածենք Եվրոպայի առաջնության մասին,-Վարանի խոսքը մեջբերված է «L’Equipe»-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում