Ադրբեջանը առաջնագծում կրկին ականանետ և նռնականետ է կիրառել
31/03/2016 10:32
Նմանատիպ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում մարտի 30-ին և լույս 31-ի գիշերը Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (5 արկ), արևելյան ուղղությամբ՝ ՀԱՆ-17 տիպի նռնականետ (10 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում