ԱՄՆ-ը հատուկ մեդալ է հիմնել ԻՊ-ի դեմ պայքարին մասնակցելու համար

ԱՄՆ-ը հատուկ մեդալ է հիմնել ԻՊ-ի դեմ պայքարին մասնակցելու համար

Ամերիկացի այն զինծառայողները, որոնք մասնակցել են «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ հակաահաբեկչական ռազմարշավին, այժմ կարող են դառնալ հատուկ մեդալի ասպետներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին հայտնել է Պենտագոնը:

Պարգեւը, ինչպես եւ բուն ռազմարշավը, կոչվում Է «Անխախտ վճռականություն»: Մեդալը կարող են ստանալ բոլոր այն զինվորականները, որոնք 2014 թվականի հունիսի 15-ից ի վեր ընկած ժամանակաշրջանում զինվորական ծառայության մեջ են եղել Իրաքում, Սիրիայում, ինչպես նաեւ դրանց հարող ծովային կամ օդային տարածությունում:

Ինչպես նշված է, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս առթիվ ստորագրել Է կատարողական հրամանագիր՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի եւ ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդի առաջարկով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում