Օդից նկարահանվել են Հալեպի ավերածությունները
31/03/2016 14:15
Նմանատիպ
Բաշար Ասադի կառավարական զորքերը եւ աշխարհազորայինները Սիրիայի խոշորագույն քաղաքի՝ Հալեպի համար մարտեր էին մղում 2012 թվականից: Դրանց ընթացքում քաղաքում ավերվել են բազմաթիվ շենքեր:
Անցած ամսվա վերջից Սիրիայում մասնակիորեն պահպանվում է հրադադարը:
BBC-ի այս տեսագրության մեջ, որն արվել է անօդաչուից, նկատելի է, որ Հալեպի՝ Սիրիայի երբեմնի առեւտրական կենտրոնի մեծ մասն ավերակների է վերածվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում