Մեղրի և Ագարակ համայքների բնակչությունը կապահովվի բնական գազով
Նմանատիպ
Այսօր կառավարությունը հաստատեց իրանական «Սաներջի» ընկերությանը լիզենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու մասին որոշումը: Ընկերությունը իրականացնելու է Հայաստանում Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի՝ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրերը:
Նշենք, որ «Սաներջի» ընկերությունն զգալի փորձ ունի տարբեր երկրներում էներգետիկ ծրագրեր իրականացնելու գործում: Հայաստանում Ընկերությունն իրականացրել է Իրան-Հայաստան գազամուղի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարական և մոնտաժային աշխատանքներ:
Դեռևս 2011թ.-ին ԻԻՀ կառավարության և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է Իրանի կողմից Հայաստանին զարգացման օժանդակություն տրամադրելու մասին փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում իրանական կողմը համաձայնել է տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար, որպես դրամաշնորհ Հայաստանում Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Ծրագրի իրականացման պայմանագիր է կնքվել իրանական «Սաներջի» ընկերության հետ, համաձայն որի արդեն իսկ 2013 թվականին ավարտվել են նախագծման աշխատանքները և սկսվել են համապատասխան սարքերի, սարքավորումների ու նյութերի մատակարարումները: պարտավորվել է իրականացնել գազի բաշխման ցանցի նախագծումը, կառուցման Սակայն, Իրանի կողմից ծրագրի ֆինանսավորման կասեցման հետևանքով շինարարական աշխատանքները չեն մեկնարկվել:
2015թ. հոկտեմբեր ամսից իրանական կողմը վերսկսել է ծրագրի ֆինանսավորումը և ավարտվել են Իրանից համապատասխան սարքերի, սարքավորումների և նյութերի մատակարարումները: Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2016թ. սկզբին, ավարտը` 6-7 ամսվա ընթացքում, այսինքն մինչև տարեվերջ գազի բաշխման ցանցը պատրաստ կլինի:
Գործընթացի վերահսկողությունը կիրականացնի «Հայռուսգազարտ» ընկերությունը:
Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցումը ունի առաջին հերթին սոցիալական նշանակություն: Փաստ է, որ մինչ օրս Մեղրիի ու Ագարակ քաղաքների բնակիչները զրկված են գազից օգտվելու հնարավորությունից:
Ծրագրի բարեհաջող ընթացքի արդյունքում վերոնշյալ համայնքների բնակչությունը կապահովվի բնական գազով, որը կբարելավի բնակչության կենսապահովման պայմանները` էկոլոգիապես մաքուր վառելիքի օգտագործումը և ջեռուցումը կնպաստի անտառահատումների, էկոլոգիայի և դրանից բխող խնդիրների լուծմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում