Նամակ Վեհափառին. «Ագրեսորների հոգևոր առաջնորդի մուտքն Արցախ պղծություն է»
Նմանատիպ
Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ հետևորդներ բաց նամակ են հղել Ամենայն Հայոց կաթողիկոս գարեգին Բ-ին՝ կոչ անելով ձեռնպահ մնալ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին Արցախ հրավիրելու նախաձեռնությունից: Նամակն ակտիվորեն տարածվում է սոցիալական ցանցերում: Times.am-ը ներկայացնում է նամակի բովանդակությունն ամբողջությամբ.
«Վեհափառ Տեր,
Գնահատելով Ձեր խաղաղասիրական և քրիստոնեական կեցվածքը՝ այդուհանդերձ, խնդրում ենք ձեռնպահ մնալ հայատյացությամբ և հակաքրիստոնեական գործունեությամբ աչքի ընկնող գործչին Արցախ հրավիրելու նախաձեռնությունից: Արցախ աշխարհը Սուրբ Գրիգոր Լուսավորչի ժամանակներից մինչև մեր օրերը ապրել է աղոթքներով առ Աստված և Հայրենիքի ազատության համար նահատակված նախնիների արյան հիշատակով: Նրա մուտքը Արցախ պղծություն է, նրա հայտնվելը մեր հողում անարգանք է Հայրենիքի և Քրիստոնեական Հավատքի համար նահատակված մեր հայրենակիցների հիշատակին:
Վեհափառ Տեր,
Խնդրում ենք Ձեզ ագրեսորների հոգևոր առաջնորդի հետ վարվել ավետարանական ճշմարտությամբ. «Ձեր սրբությունները մի տվեք շներին և մի շաղ տվեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի նրանք չտրորեն իրենց ոտքերով և չշրջվեն ու պատառոտեն ձեզ»(Մատթ. 7,6):
Հայրապետական օրհնության ակնկալիքով՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում