«Մանչեսթեր Սիթին» չկարողացավ հաղթել «Նյուքասլին» (տեսանյութ)
20/04/2016 00:37
Նմանատիպ
«Սենթ Ջեյմս Պարկում» կայացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրից հետաձգված՝ «Նյուքասլ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը:
Թիմերը ոչ-ոքի խաղացին՝ խփելով մեկական գնդակ. հյուրերի կազմում աչքի ընկավ Սերխիո Ագուերոն, իսկ «Նյուքասլից» պատասխան գոլը խփեց Վյուրնոն Անիտան:
Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 61 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Նյուքասլը» 29 միավորով 19-րդ տեղում է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 27-րդ տուր
«Նյուքասլ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 1:1
Գոլերը՝ Անիտա 31′ – Ագուերո 14′