Նոյերը երկարաձգել է «Բավարիայի» հետ պայմանագիրը (լուսանկար)
20/04/2016 11:27
Նմանատիպ
Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Նոր համաձայնագրով Նոյերն ակումբում կմնա մինչև 2021 թվականը։ 30-ամյա դարպասապահը մյունխենցիների կազմում հանդես է գալիս 2011 թվականից։
«Բավարիայի» կազմում Նոյերը երեք անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է երկրի Գավաթը, մեկական անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթն ու ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, ինչպես նաև հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում