Բրյուսելում բացվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի՝ երկու տարվա ընթացքում առաջին նիստը

Բրյուսելում բացվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի՝ երկու տարվա ընթացքում առաջին նիստը

Բրյուսելում բացվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի՝ վերջին գրեթե երկու տարվա ընթացքում առաջին նիստը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նիստը գումարվել է դաշինքի նախաձեռնությամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի նախագահությամբ: Նիստում Ռուսաստանը ներկայացնում է ՆԱՏՕ-ին առընթեր մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն: Խորհրդի նիստն ընթանում է սովորական կազմով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր 28 պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների մասնակցությամբ:

«Նիստի արդյունքների վերաբերյալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես կգա ամփոփիչ հայտարարությամբ»,-ավելի վաղ հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը:

Նիստի օրակարգում ընդգրկված է երեք հիմնական հարց՝ Ուկրաինան, Աֆղանստանը եւ Եվրոպայի անվտանգության խնդիրները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում