Ռուսական ռազմակայանում սկսվել է ռազմական տեխնիկայի նախապատրաստումը շահագործման ամառային ռեժիմին
Նմանատիպ
Հայաստանի ռուսական ռազմակայանում միավորման զինծառայողները ձեռնամուխ են եղել սպառազինությունն ու ռազմական տեխնիկան շահագործման ամառային ռեժիմին նախապատրաստելուն: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, զորամիավորման ամբողջ ավտոմոբիլային, զրահատանկային եւ հատուկ տեխնիկայի վրա կկատարվեն բարձրլեռնային տեղանքի եւ շոգ կլիմայի (ըստ Ցելսիուսի մոտ 50 աստիճան) պայմաններում շահագործման համար հանգույցների եւ ագրեգատների սպասարկման կանոնակարգային միջոցառումներ:
«Նորոգման-վերականգման եւ սպասարկման աշխատանքների նախաշեմին միավորման հրահանգիչները զինծառայողների հետ անցկացրել են մարտական մեքենաների հավաքակայաններում անվտանգության պահանջների եւ աշխատանքների կատարման կարգի հիմունքների ուսուցման պարապմունքներ»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ռուսական ռազմակայանում նախապատրաստական շրջանի ընթացքում շուրջ 5 տոննա հատուկ բազմագործառական քսուքների, յուղերի եւ տեխնիկական հեղուկների օգտագործմամբ կանցկացվեն ռազմական տեխնիկայի սպասարկման 50-ից ավելի գործողություններ: Սպասարկման է ենթակա ավելի քան հազար միավոր ռազմական տեխնիկա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում