Իրանի մեջլիսի նախագահը կարեւորել է Լեռնային Ղարաբաղում պատերազմի բացառումը
20/04/2016 15:27
Նմանատիպ
Իրանի մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին հորդորել է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա ծավալում: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով LifeNews-ին:
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրադրությունը բավականին անկայուն է, հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի ղեկավարը ապրիլի 20-ին ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ կայացած հանդիպմանը:
«Մեզ հարկավոր չէ եւս մեկ պատերազմ աշխարհում: Ես այդ հակամարտությունը քննարկել եմ Ադրբեջանի նախագահի հետ: Ռուսաստանը եւ Իրանը այլ պետությունների հետ համագործակցությամբ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղում պատերազմ չլինի»,-հավելել է իրանցի քաղաքական գործիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում