Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհակալություն է հայտնել Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի լիկվիդատորներին
Նմանատիպ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ողջունել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի մի խումբ լիկվիդատորների, որոնք Ուկրաինայից եւ Բելառուսից Հռոմ են ժամանել չեռնոբիլյան ողբերգության 30-րդ տարելիցին նվիրված խորհրդաժողովի կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Կրկին ու կրկին աղոթելով այդ վթարի զոհերի համար, մենք մեր շնորհակալությունն ու երախտագիտությունն ենք հայտնում փրկարարներին նրանց կատարած բոլոր գործողությունների համար, որոնցով նրանք ջանացել են մեղմել տառապանքներն ու նվազեցնել վնասները»,- հայտարարել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը ապրիլի 20-ին Վատիկանում կայացած ավանդական համընդհանուր ունկնդրության ընթացքում:
Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանում վթարը տեղի է ունեցել 1986 թվականի ապրիլի 26-ին. պայթել էր կայանի չորրորդ էներգաբլոկը: Ռադիացիոն աղտոտման ընդհանուր մակերեսը Բելառուսում կազմել է շուրջ 46,5 հազար քառակուսի կիլոմետր (ընդհանուր տարածքի 23 տոկոսը): Ուկրաինայում 12 մարզերում աղտոտվել է 50 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Բացի այդ, ռադիոակտիվ աղտոտումից տուժել էին Ռուսաստանի գրեթե 60 հազար քառակուսի կիլոմետր տարածությամբ եւ 2,6 մլն բնակչությամբ 19 տարածաշրջաններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում