Գյոտցե. Բանակցություններ չեմ վարում

Գյոտցե. Բանակցություններ չեմ վարում

«Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հայտարարել է, որ կարիերայի շարունակության հարցում դեռևս վերջնական որոշում չի կայացրել:

-Այժմ որևէ բանակցություն չեմ վարում: Չեմ զրուցել ակումբի ներկայացուցիչների կամ Կարլո Անչելոտիի հետ: Նման ծրագրեր էլ չկան: Չեմ կարող ասել՝ կարիերայիս շարունակության վերաբերյալ որոշումը կայացվելու է Եվրոպայի առաջնությունից առա՞ջ, թե՞ հետո:

Հյումմելսն ասել է, որ նախքան առաջնության մեկնարկը կհայտարարի ծրագրերի մասին, բայց օրինակ Կրոսը միայն Մունդիալ-2014-ից հետո որոշեց տեղափոխվել «Ռեալ»: Ամեն ինչ հնարավոր է,-ասել է Գյոտցեն:

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Մարիո Գյոտցեի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը» և նախկին ակումբը՝ Դորտմունդի «Բորուսսիան»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում