Հաջորդ անգամ ռազմական գործողությունները պետք է տեղափոխել Ադրբեջանի տարածք. գրավել Գյանջան և հասնել Կուրի ձախ ափ. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ)

Հաջորդ անգամ ռազմական գործողությունները պետք է տեղափոխել Ադրբեջանի տարածք. գրավել Գյանջան և հասնել Կուրի ձախ ափ. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ)

Ադրբեջանի ընդդիմությունն  ասում է՝ այսքան գումար ենք ծախսում, բա ուր է Ղարաբաղը, և  Իլհամ Ալիևը  գնաց բլիցկրիգի, եթե բուֆերային գոտուց թեկուզ մեկ շրջան գրավեր, ապա նա կհռչակվեր ազգային հերոս՝ ինչպես հայր Ալիևը: Ահա ինչ հաշվարկ էր կատարվել, բայց քանի որ այն ձախողվեց, Ալիևը ստիպված եղավ  «պոչը հետ քաշել»: «Շանթ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հետազոտական կենտրոնի ղեկավար, հայազգի Սեմյոն Բաղդասարովը:

«Երբ Ադրբեջանից սպառնացին հրետանային կրակ բացել  Ստեփանակերտի ուղղությամբ, ես ԼՂՀ ՊԲ-ի և հայկական կողմից չլսեցի, թե պատասխան հարված կլինի Գյանջայի, (Գանձակ) ուղղությամբ»,-նշել է քաղաքագետը:

Շարունակելով միտքը, Բաղդասարովը շեշտել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմը, բնականաբար, հաղթեց Ադրբեջանին, ինչն ըստ նրա զարմանալի չէ, քանի որ արցախցին միշտ էլ լավ է կռվել: Բայց հաջորդ անգամ պատասխանը հստակ և կոշտ պիտի լինի. «Իհարկե, հայերը հաղթեցին Ադրբեջանին, բայց հաջորդ անգամ ռազմական գործողությունները պետք է տեղափոխել Ադրբեջանի տարածք. գրավել բոլոր առանցքային դիրքերը, Գյանջան (Գանձակ) և հասնել մինչև Կուր գետի ձախ ափ: Պետք է անջատել Ստեփանակերտի «հեռախոսները» Երևանի, Մոսկվայի և Վաշինգտոնի համար և կրկնում եմ՝ գրավել Գյանջան ու  հասնել Կուրի ձախ ափ, հերն անիծել նավթագազային գծերի: Պետք չէ բերաններին նայել՝ չի՞ կարելի, դե ուրեմն դադարեցնում ենք»:

Քաղաքագետն ընդգծել է, որ հայկական կողմը պետք է գործի «գլխավոր տիրոջ»՝ Թուրքիայի դեմ, ոչ թե միայն փոքր եղբոր: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում