Հնարավոր է՝ Ռոնալդուն բաց թողնի առաջիկա հանդիպումը
Նմանատիպ
Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Ռեալ»-«Վիլյառեալ» (3:0) հանդիպման եզրափակիչ սուլիչից մի քանի րոպե առաջ, երբ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կատարել էր 3 փոխարինումները, Կրիշտիանու Ռոնալդուն հեռացավ խաղադաշտից:
«AS»-ը հաղորդում է, որ Ռոնալդուն խաղային դրվագներից մեկի ժամանակ անհարմար ընկնելուց հետո սուր ցավեր է զգացել աջ ազդրի հատվածում և որոշել է ռիսկի չդիմել ու հեռանալ խաղադաշտից: «Ռեալի» բուժաշխատողներն անմիջապես ներարկում են կատարել, որից հետո պորտուգալացի հարձակվողին ուղարկել են ակումբի՝ սառը ջրով լողավազան՝ մկանները վերականգնելու համար: Առաջիկա ժամերին Ռոնալդուն բուժզննում կանցնի:
Այս պահի դրությամբ հարցականի տակ է նրա մասնակցությունն Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Ռայո Վալյեկանոյի» հետ խաղին, որը կայանալու է ապրիլի 23-ին: Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին էլ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի շրջանակում հյուրընկալվելու է «Մանչեսթեր Սիթիին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում