«Ժողովուրդ». ԵՄ դեսպան. «Համաձայն չեմ, որ ԵՄ լռում էր կամ հետաքրքրվածություն չէր ցուցաբերում ղարաբաղյան հարցում»

«Ժողովուրդ». ԵՄ դեսպան. «Համաձայն չեմ, որ ԵՄ լռում էր կամ հետաքրքրվածություն չէր ցուցաբերում ղարաբաղյան հարցում»

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ԼՂ խնդրի շուրջ մեկ շաբաթ Եվրախորհրդարանում ծավալված բանավեճը վերջին 6-7 տարիների կտրվածքով եղել է աննախադեպ:

«Ռազմական գործողությունների վերսկսումից անմիջապես հետո ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հանդես եկավ հայտարարությամբ, զանգեց երկու երկրների արտգործնախարարներին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը անընդմեջ կապի մեջ էր երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Եվրախորհրդարանի բանավեճը առաջինն էր իր տեսակի մեջ վերջին 7-6 տարիների ընթացքում, ինչը շատ կարեւոր էր եւ նշանակում էր, որ կոնֆլիկտը սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ԵՄ կայունության համար: Այդ իսկ պատճառով համաձայն չեմ, որ ԵՄ լռում էր կամ չէր ցուցաբերում հետաքրքրվածություն այս հարցում: Վերջին տարիներին ԵՄ-ն արել է այն ամենը, ինչ կարող է՝ ռազմական տարբերակը բացառելու և երկրներին բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար»,-ասել է դիվանագետը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում