«Հրապարակ». Լավրովը Երևան է բերելու ԼՂ խնդրի լուծման ռուսական առաջարկը

«Հրապարակ». Լավրովը Երևան է բերելու ԼՂ խնդրի լուծման ռուսական առաջարկը

«Հրապարակ»-ը գրում է. «Այսօր Երևան է ժամանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Բնականաբար՝ առիթը Ղարաբաղն է, ավելի ճիշտ՝ պատերազմը և խնդրի խաղաղ կարգավորումը։ Ըստ որոշ աղբյուրների, նա իր հետ բերում է խնդրի լուծման ռուսական առաջարկը՝ գուցե մի ամբողջական փաթեթ, ինչը, թերևս, Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերի մոտիվներով է կազմվել։ Թվում է՝ ծնունդով հայ (հայրական ազգանունը՝ Քալանթարյան) Լավրովը պետք է հայամետ դիրքորոշում ունենար և խնդրի հայանպաստ լուծմանը նպաստեր, բայց, ըստ որոշ կանխատեսումների, նա գալիս է ոչ այնքան հայանպաստ առաջարկով։ Թե ինչ արդյունք կունենա այս այցը, և ինչպես կպահի իրեն ՀՀ իշխանությունը, կերևա առաջիկայում։ Ցավոք, բանակցությունների ընթացքը թաքցնում են հասարակությունից, և դրանց արդյունքների մասին մենք կիմանանք միայն այն ժամանակ, երբ ճակատագրական փաստաթուղթն արդեն ստորագրված կլինի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում