130-ից ավելի մարդ է տուժել Մեքսիկայի նավթաքիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից, կան զոհեր
Նմանատիպ
130-ից ավելի մարդ է տուժել Մեքսիկայի Վերակրուսի նահանգի նավթաքիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, զոհվել է առնվազն երեք մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ուժգին պայթյունը որոտացել է ապրիլի 20-ին Petroquimicia Mexicana de Vinilo-ի գործարանում, որի սեփականատերերից մեկը Pemex ընկերությունն է:
Վերակրուսի նահանգապետ Խավիեր Դուարտեն կարգադրել է ապրիլի 21-ին դադարեցնել դպրոցական պարապմունքները նահանգի վեց մունիցիպիաներում: Մեքսիկայի նախագահի ցուցումով՝ Pemex-ի ղեկավար Խոսե Անտոնիո Գոնսալես Անայան եւ քաղաքացիական պաշտպանության ուժերի ազգային համակարգող Ֆելիպե Պուենտեն ուղեւորվել են արտակարգ պատահարի վայր:
Pemex նավթընկերության ղեկավարը չի բացառել, որ պայթյունի զոհերի թիվը կարող է ավելանալ:
«Առայժմ հաստատված է միայն երեք մարդու զոհվելը, բայց միանգամայն հնարավոր է, որ գիշերվա ընթացքում այդ թիվը կաճի»,- հայտարարել է նա մամուլի ասուլիսում:
Pemex-ը նաեւ հայտնել է 136 վիրավորների մասին: Նրանցից 88 մարդ գտնվում է հիվանդանոցներում: Տարհանվել է շուրջ 2 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում