Զիդան. Երբեմն զղջում եմ, որ Ռոնալդուին ավելի շուտ չեմ փոխարինում
21/04/2016 10:36
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Վիլյառեալին» հաղթելուց հետո (3:0) հայտնել է, որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին պետք է հեռու պահել վնասվածքներից։ Նախօրեին հանդիպման ավելացված ժամանակում պորտուգալացին ազդրի վնասվածք էր ստացել։
-Ռոնալդուն մեծ ծավալի աշխատանք է տանում, աշխատում է թիմի համար. բոլորը դա ընդունում են։ Նա ոչ միայն գոլեր է խփում, այլ նաև գործում է պաշտպանությունում։ Մենք խաղում էինք այնպիսի մրցակցի հետ, որը շատ լավն է պաշտպանությունից հարձակման անցնելիս, բայց այսօր նրանք ոչ մի հնարավորություն չունեին։
Երբեմն զղջում եմ, որ Ռոնալդուին ավելի վաղ չեմ փոխարինում։ Ժամանակ առ ժամանակ նրան դա հարկավոր է։ Բայց նա նրանցից է, ովքեր ուզում են ամբողջ ժամանակ մնալ դաշտում և ներդնել բոլոր ուժերը,- ասել է Զիդանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում