Լավրովի այցի նպատակը հայ-ռուսական հարաբերությունների քննարկումն է. Շավարշ Քոչարյան

Լավրովի այցի նպատակը հայ-ռուսական հարաբերությունների քննարկումն է. Շավարշ Քոչարյան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ոչ թե Հայաստան է գալիս ԼՂ հակամարատության հարցով իշխանություններից պատասխան ստանալու, այլ քննարկելու հայ-ռուսական հարաբերությունների լայն շրջանակ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Բնական է՝ այն էլ Ադրբեջանի այս վերջին ագրեսիայից հետո չի կարող շրջանցվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված իրավիճակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե ռուսական «Известия» պարբերականը տեղեկություն է տարածել այն մասին, որ ԼՂ հիմնախնդրի բանակցությունների սեղանին հատուկ փատաթուղթ կա դրված, փոխարտգործնախարարն ասաց, թե տարբեր թերթերում տարբեր հոդվածներ են հրապարակվում, որոնց մեծամասնությունն իրականությունից հեռու է: «Պետք է առաջնորդվել ոչ թե, այսպես ասած, լրատվամիջոցներով, այլ պաշտոնական հայտարարարություններով, հաղորդագրություններով»,- նշեց Շավարշ Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում