Արծվիկ Մինասյանը գտնում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտություն չկա

Արծվիկ Մինասյանը գտնում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտություն չկա

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունից մեր երկրի դուրս գալու անհրաժեշտություն չկա։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մինասյանն այդ մասին նշեց՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ներկայացրած հայտարարության նախագծին։

«Ես՝ որպես էկոնոմիկայի նախարար, դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում։ Պետք չէ դուրս գալ ինտեգրացիոն միավորումից, որի հնարավորություններից մենք դեռ չենք օգտվել։ Երբ այդ հնարավորություններն ամբողջովին սպառենք, այդ ժամանակ էլ կարելի է բարձրացնել այդ հարցը»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարությունները արհեստականորեն աժիոտաժ է ստեղծում ու սխալ սպասելիքներ ձևավորում, այդ թվում՝ բիզնեսի մոտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում