«Norway Chess 2016». Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց
21/04/2016 21:55
Նմանատիպ
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է «Norway Chess 2016» շախմատային սուպերմրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Մրցաշարի երրորդ տուրում Արոնյանը սպիտակներով մրցեց չինացի Լի Չաոյի հետ և երրորդ տուրն անընդմեջ ոչ-ոքի խաղաց, պարտիան ավարտվեց 40-րդ քայլին:
Երրորդ տուրի պարտիաներում արձանագրված արդյունքները՝
- Լևոն Արոնյան – Լի Չաո՝ 0.5:0.5
- Մագնուս Կարլսեն – Նիլս Գրանդելիուս՝ 1:0
- Վլադիմիրր Կրամնիկ – Անիշ Գիրի՝ 0.5:0.5
- Պենտալա Հարիկրիշնա – Վեսելին Թոփալով՝ 0.5:0.5
- Մաքսիմ Վաշյե-Լագրավ – Պավել էլյանով՝ 0.5:0.5
Մրցաշարային աղյուսակը 2.5 միավորով գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Վաշյե-Լագրավն ու Կրամնիկն ունեն 2 միավոր, Թոփալովը, Գիրին, Արոնյանը, Լի Չաոն՝ 1.5, Հարիկրիշնան ու Էլյանովը՝ 1, իսկ Գրանդելիուսը՝ 0.5
Հավելենք, որ ապրիլի 22-ին կայանալիք չորրորդ տուրում Արոնյանը սևերով մրցելու է հոլանդացի Անիշ Գիրիի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում