Տաջիկստանում մեկնարկել է ՀԱՊԿ-ի երկրների հետախույզների «Որոնում 2016» վարժանքների հիմնական փուլը

Տաջիկստանում մեկնարկել է ՀԱՊԿ-ի երկրների հետախույզների «Որոնում 2016» վարժանքների հիմնական փուլը

Տաջիկստանում մեկնարկել է ՀԱՊԿ-ի երկրների հետախուզության ուժերի եւ միջոցների «Որոնում 2016» հատուկ վարժանքի հիմնական փուլը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի օգնական Յարոսլավ Ռոշչուպկինը:

«Առաջինը Լյաուր (Տաջիկստան) զորափորձարանում պրակտիկ գործողություններ են սկսել ռուս զինծառայողները: Հրամանատարական կետից գործողության ընթացքին հետեւում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ներկայացուցիչները»,- նշել է Ռոշչուպինը:

«Որոնում 2016» վարժանքին մասնակցում են ավելի քան 1,5 հազար զինծառայողներ, ինչպես նաեւ բանակային, օպերատիվ-մարտավարական, փոխադրական ու անօդաչու ավիացիայի անձնակազմեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում