Մերկելի կուսակցության վարկանիշն ընկել է մինչեւ 2011 թվականի նվազագույն մակարդակ

Մերկելի կուսակցության վարկանիշն ընկել է մինչեւ 2011 թվականի նվազագույն մակարդակ

Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության քաղաքական վարկանիշը, կուսակցություն, որը գլխավորում է կանցլեր Անգելա Մերկելը, ընկել է մինչեւ 33 տոկոս, ինչը 2011 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սրանք են ապրիլի 22-ին հրապարակված հարցման արդյուն քները, որն անցկացրել է Infratest dimap ծառայությունը:

ԳՖՀ-ում իր ժողովրդականությամբ երկրորդը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է՝ 21 տոկոս, «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունից եվրոսկեպտիկներն այսօրվա դրությամբ կստանային ընտրողների ձայների 14 տոկոսը, «կանաչները»՝ 12 տոկոսը, Ձախ կուսակցությունը՝ 8 տոկոսը, արտախորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Ազատ դեմոկրատական կուսակցության»՝ 7 տոկոսը:

Սոցիոլոգների տվյալների համաձայն՝ ԳՖՀ-ի բնակիչների 47 տոկոսը հավատում Է այն բանին, որ ներկայիս կառավարությունը կարող է բնակչությանը զերծ պահել ահաբեկչական գրոհներից: 46 տոկոսը վստահ է, որ պաշտոնական Բեռլինը հսկողության տակ Է պահում փախստականների հետ կապված իրադրությունը:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հենց միգրացիոն ճգնաժամի ֆոնին Մերկելի կուսակցության վարկանիշներն սկսեցին կրճատվել դեռ անցյալ տարվա երկրորդ կեսին:

Այժմ նրա ժողովրդականության վրա ճնշում է գործադրում հեռուստահաղորդավար Յան Բեմերմանի շուրջ ծավալված սկանդալը, որը վիրավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Արդյունքում պետության ղեկավարը նրան դատի տվեց, եւ ԳՖՀ-ի կառավարությունը թույլ տվեց իր քաղաքացու նկատմամբ դատական հետապնդում սկսել:

Infratest dimap-ի հարցմանը մասնակցել է 1011 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում