Հետախուզման մեջ գտնվող Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից մեկնել է երրորդ երկիր
Նմանատիպ
«Ներազգային ազատագրական շարժում» ՀԿ ղեկավար Վահան Մարտիրոսյանը, որը 2015 թվականի սեպտեմբերի սկզբին կնոջ եւ երեխայի հետ անցել էր Ադրբեջանի սահմանը եւ քաղաքական ապաստան խնդրել, այսօր ընտանիքով մեկնել է երրորդ երկիր:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել է Ադրբեջանի Կանանց իրավունքների պաշտպանության միության ղեկավար, իրավապաշտպան Նովելլա Ջաֆարովան:
Այն հարցին, թե ինչու Վահան Մարտիրոսյանը չի ցանկացել մնալ Ադրբեջանում, Նովելլա Ջաֆարովան ասել է. «Ընտանիքն Ադրբեջանում մնալու համար ապաստան չի խնդրել: Դա ցույց է տալիս, որ ընտանիքն Ադրբեջան էր ժամանել երրորդ երկիր գնալու նպատակով»:
Իրավապաշտպանը չի բացահայտել Մարտիրոսյանների մեկնած երրորդ երկիրը:
Ադրբեջանը մինչ այժմ բազմիցս հայտարարում էր, թե Մարտիրոսյանները Ադրբեջանում քաղաքական ապաստան են խնդրել:
Վահան Մարտիրոսյանը 2005 թվականի մարտի 28-ից հաշվառված է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ում` «Անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ («Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ, 01-89-5107, 20.08.2015 թ.): Վահան Մարտիրոսյանի առնչությամբ Քննչական կոմիտեի վարույթում քննվում է երկու քրեական գործ, որոնցից մեկը` Երեւանի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում, որով նա ներգրավված է որպես տուժող, մյուսը` Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում, որով ներգրավվել է որպես մե ղադրյալ: ՀՀ իրավապահ մարմինները սեպտեմբերի 9-ին Վահան Մարտիրոսյանի նկատմամբ հետախուզում են հայտարարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում