Նալբանդյանը հույս ունի, որ Բաքվի ֆորումի մասնակիցները կհամարձակվեն քննադատել Ադրբեջանի գործողությունները

Նալբանդյանը հույս ունի,  որ Բաքվի ֆորումի մասնակիցները կհամարձակվեն քննադատել Ադրբեջանի գործողությունները

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հույս ունի, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ -ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ համաժողովի մասնակիցները սկզբունքայնություն կդրսևորեն և համարժեք քննադատության կենթարկեն Ադրբեջանի բռնարարքները:

«Համաժողովը կոչված է պաշտպանել համամարդկային բարձր արժեքները։ Նման համաժողով անցկացնել մի երկրում, որտեղ դրանք կոպտագույնս ոտնահարվում են, համարում եմ ոչ ճիշտ»,-ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին նշեց Էդվարդ Նալբանդյանը և հիշեցրեց ԱԳՆ տարածած հայտարարությունը , որում ասվում է, որ «Հայաստանը չի միանում ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին, ուստի կոնսենսուսի բացակայության պայմաններում հռչակագիրը չի կարող ընդունվել»:

«Հուսամ, որ նրանք, ովքեր չեն կարողացել հրաժարվել մասնակցությունից, համարձակություն կգտնեն համապատասխան քննադատության արժանացնել հայերի նկատմամբ այդ երկրի իշխանությունների քաղաքականությունը, բարբարոսությունները, որոնք իրականացվել են համաժողովի անցկացման վայրից մի քանի կմ հեռավորության վրա»,- ընդգծեց  Նալբանդյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում