Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հորդորել է զերծ մնալ հեռախոսով և համացանցով զինվորական ծառայությանը վերաբերող հարցերի քննարկումից։

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հայտարարությունում նշված է. «Հարգելի քաղաքացիներ և զինծառայողներ.

Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող աննախադեպ բարդ իրավիճակը և, ըստ այդմ` ելնելով Արցախի պաշտպանությանը վերաբերող տեղեկատվական ցանկացած արտահոսքի բացառման անհրաժեշտությունից, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ինչպես քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ զինվորական ծառայություն իրականացնող ողջ անձնակազմին խնդրում է ձեռնպահ մնալ բջջային հեռախոսով և համացանցով ռազմապաշտպանական բնույթի և ընդհանրապես զինվորական ծառայությանը վերաբերող հարցերի քննարկումից:

Գիտակցենք, որ այս սահմանափակումները բխում են մեր երկրի պաշտպանության և առաջնագծում կանգնած զինծառայողների անվտանգության շահերից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում