Ահաբեկիչների արձակած երկու հրթիռ ընկել է Հալեպի հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրատան դիմաց
22/04/2016 18:24
Նմանատիպ
Զինյալ ահաբեկչական խմբավորումներն ապրիլի 22-ին հրթիռակոծել են Հալեպի մի քանի շրջաններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքյան իր էջում գրել է Հալեպի «Գանձասար»-ի շաբաթաթրթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը: «Երկու հրթիռներ ընկան «Գանձասար»-ի խմբագրատան դիմաց, մեր աշխատանքի ժամանակ: Բարեբախտաբար վնասներ ը միայն նյութական էին»,- գրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում