«Հրապարակ». Լևոն Տեր-Պետրոսյանը կմեկնի Ղարաբաղ
Նմանատիպ
«ԼՂ նախագահին մոտ կանգնած մեր աղբյուրներն էլ տեղեկացրին, որ Բակո Սահակյանն էլ իր հերթին չի եկել Երևան՝ «տեսնելու», թե «հինչ կա» Լավրովի ոչ դատարկ ձեռքերում։ Բակո Սահակյանը, ըստ նրանց, նախ զբաղված է դիրքերն ու բանակն ամրացնելու գործով, հետո էլ՝ «էս օրերին սպասում ա Լևոն Տեր-Պետրոսյանին»։ Ե՞րբ է գալու առաջին նախագահը։ «Լիազորված չինք ասիլ»։ Փորձեցինք այս հարցերի պատասխաններն իմանալ ԼՂ վարչապետ Արա Հարությունյանից։ Վերջինս հորդորեց, որ խոսենք միայն տնտեսությունից։ Խոսենք։ «Ողջ տնտեսությունը՝ հանքարդյունաբերությունը, էներգետիկան, գործարանները՝ բոլոր ուղղություններն էլ աշխատում են լիարժեք»։ Քառօրյա պատերազմի ժամանակ կանգը մե՞ծ էր։ «Հա, իհարկե, մոտ 5-7 օր կանգ եղավ, հիմա ողջ հզորությամբ աշխատում ենք»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում