5.1 C
Yerevan

Տենդերները որպես վաճառքի արդյունավետ գործոն

Նմանատիպ

Շվեդիան Թուրքիային է հանձնել քուրդ զինյալներից մեկին

Շվեդիայի իշխանությունները Թուրքիային են հանձել Քրդական բանվորական կուսակցությանն անդամակցելու...

Իրավիճակն Արցախում։ Ի՞նչ է տեղի ունեցել և ինչ է կատարվում հիմա

Այսօր տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ քաղաքացիական հագուստով մի...

Ցանկանում են խաթարել Արցախի բնականոն կյանքը․ Արցախի ՄԻՊ

«Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան միակ ճանապարհի դիտավորյալ փակումը Արցախի ժողովրդի...

Քանի որ Հայաստանում տենդերն ասոցացվում է հիմնականում պետական համակարգում գնումների հետ, շատերն այն չեն դիտարկում որպես վաճառքի կամ գնումների համար օգտագործվող գործոն, մինչդեռ տենդերների միջոցով վաճառքները կամ գնումները կարող են վաճառքի կամ գնումի կարևոր խողովակի վերածվել:

Խոսենք տենդերները որպես վաճառքի խողովակ թեմայով: Ըստ օրենքի տենդերներ կարող են հայտարարել ոչ միայն պետական, այլև մասնավոր ընկերությունները:
Ինչպես վաճառել տենդերների միջոցով:

Հայաստանում տենդերների միջոցով վաճառքի համար անհրաժեշտ է գրանցվել պետական ու մասնավոր տենդերների մասին հայտարարություններ տարածող բոլոր ընկերությունների մոտ, որպեսզի ողջ տարվա ընթացքում ստանաք տենդերների մասին բոլոր հայտարարություններն ու պահանջարկին համապատասխան Ձեր առաջարկն անեք: Պետական համակարգի տենդերների մասին հայտարարությունների հետ կարելի է ծանոթանալ gnumner.am կայքի միջոցով, սակայն Հայաստանում քիչ չեն նաև մասնաոր ընկերությունները, որոնք տենդերներ են հայտարարում, իսկ մասնավոր ընկերությունների տենդերների հետ ծանոթանալու հարթակներից է egprocurement.am-ը, որը տրամադրում է տեղեկատվություն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերությունների հայտարարած տենդերների մասին:

Տենդերների միջոցով վաճառքներ անելու համար անհրաժեշտ է ուղղակի գրանցվել այս ռեսուսրներում և ողջ տարվա ընթացքում ստանալ տեղեկատվություն հայտարարվող տասնյակ տենդերների մասին ու համապատասխան առաջարկ անել: Արդյունքում ընկերության վաճառքի բաժինը կարող է ստանալ վաճառքներ իրականացնելու ևս մեկ խողովակ, որի դեպքում անհրաժեշտ է ուղղակի բավարարել շուկայի պահանջարկները:
Ճիշտ է, շատերի մոտ կարծիք կա, թե տենդերները հայտարարվում են նախօրոք արդեն իմանալով, թե ով է հաղթելու, սակայն վստահ ենք, որ ոչ միշտ է այդպես՝ հատկապես մասնավոր ընկերությունների դեպքում:

Ինչպես գնել տենդերների միջոցով

Տենդերների միջոցով գնումները մի քանի առավելություն ունեն: Նախ միջնորդ կազմակերպությունները պատասխանատու են ողջ թաղթաբանական և կազմակերպչական հարցերի համար: Երկրորդ՝ ընկերություններ կան (օրինակ egprocurement.am-ը), որոնք միշտ գտնում են Ձեր ցանկացած պրոդուկտը Ձեր հայտարարած գնից ավելի մատչելի ու միջնորդավճար վերցնում են միայն Ձեզ խնայողություններ տրամադրելու դեպքում: Հետևաբար տենդերների միջոցով գնումներ անելը կարող է լուրջ խնայողություններ ապահովել:

Չոր մարքեթինգի ընթացքում կարող եք ծանոթանալ նաև վաճառքի այլ գործիքների հետ:

spot_img
spot_img