Կին մարզիչն առաջին անգամ տղամարդկանց թիմին չեմպիոն է դարձրել (տեսանյութ)
23/04/2016 12:55
Նմանատիպ
27-ամյա Չան Յուն-տինի ղեկավարած «Իսթերն» ակումբը դարձել է Հոնկոնգի առաջնության չեմպիոն։ Յուն-տինը դարձել է պատմության մեջ առաջին կին մարզիչը, ում գլխավորությամբ տղամարդկանց պրոֆեսիոնալ թիմը չեմպիոնություն է նվաճել։
Մասնագետը թիմի ղեկն ստանձնել է 2015 թվականի դեկտեմբերին և երկրի առաջնությունում տղամարդկանց ֆուտբոլային թիմ գլխավորած առաջին կին մարզիչն է։ Բացի այդ, Չանը պատմության մեջ առաջին կինն է, ով տղամարդկանց թիմի հետ հաղթել է բարձրագույն դիվիզիոնում։
«Ինսթերնը» վերջին 20 տարում առաջին անգամ նվաճել է չեմպիոնությունը՝ վերջին խաղում 2:1 հաշվով հաղթելով «Սաուս Չայնա» ակումբին, հայտնում է Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում