Հայ շախմատիստները մասնակցում են «Նոնա-75» մրցաշարին
23/04/2016 17:06
Նմանատիպ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է «Նոնա-75» մրցաշարը:
Մրցաշարին մասնակցում են մեծ թվով հայ շախմատիստներ. Համաշխարհային ուսանողական 14-րդ խաղերի չեմպիոն գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, միջազգային վարպետներ Մանուել Պետրոսյանը, Արման Միքայելյանը, Տիգրան Հարությունյանը և Վահե Բաղդասարյանը, մինչև 18 տարեկանների Հայաստանի չեմպիոն Արամ Հակոբյանը և մինչև 14 տարեկանների Հայաստանի չեմպիոն Շանթ Սարգսյանը:
Մեկնարկային տուրում Գաբուզյանը, Պետրոսյանը, Միքայելյանը, Հարությունյանը և Բաղդասարյանը հաղթանակներ են տոնել, իսկ Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել մրցաշարում երկրորդ վարկանիշն ունեցող գրոսմայստեր Սերգեյ Ժիգալկոյի հետ:
Մրցաշարի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում