Էրդողանը կլինիկական պատահար է. Die Welt

Էրդողանը կլինիկական պատահար է. Die Welt

Թուրքիայի հասցեին Եվրամիության առաջնորդների խիստ քննադատություններից եւ Եվրոպայի խորհրդարանի Անկարայի վերաբերյալ քննադատական զեկույցից հետո գերմանական հեղինակավոր Die Welt թերթը Թուրքիայի անհավասարակշիռ նախագահ Թայիփ Էրդողանին անվանել է «կլինիկական պատահար»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով միջազգային հրապարակում Թուրքիայի դրության եւ Էրդողանի վարած ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերին, գերմանացի լրագրող Ուլրիխ Քինզլեն թերթում գրել է. «Էրդողանը կլինիկական պատահար է: Վիրավորանքի համար 2 հազար մարդու դեմ դատական գործ բացած անձը խելքը թռցրած պետք է լինի»:

Թերթը գրել է, որ Քինզլեն Էրդողանին «նեո-սուլթան» է բնութագրել:

«Ինչպես երեւում է` գերմանացի լրագրողը չի վախենում ընդգրկվել Էրդողանի դատական գործ բացած երկու հազար մարդկանց ցուցակում», -գրել է թերթը:

Թերթը հայտնել է, որ այսօրվա պայմաններում անհնար է խոսել Թուրքիայում ժողովրդավարության մասին, քանի որ այդ երկրում ձերբակալված լրագրողների թիվը շատ ավելի մեծ է աշխատանքի ընդունված լրագրողների թվից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում