Ավարտվեց հեծանվահրապարակի տարվա առաջին մրցաշարը
23/04/2016 21:28
Նմանատիպ
Երևանի հեծանվահրապարակում ավարտվեց 2016 թվականի մրցաշրջանի առաջին առաջնությունը:
Ապրիլի 21-ից 23-ը հեծանվահրապարակում կայացած առաջին մրցաշարում մեծահասակների պայքարում լավագույն արդյունք գրանցեց Պավել Ստեփանյանը: Երկրորդ հորիզոնականում Մհեր Մկրտչյանն էր, իսկ եռյակի վերջում Ռոբերտ Խաչատրյանը:
Պատանիների պայքարում հաղթող դարձավ Լևոն Լավչյանը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Ամո Ասուբովը և Հովհաննես Երանոսյանը:
ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ հեծանվորդները արդեն նախապատրաստվում են խճուղիի Հայաստանի առաջնությանը, որը կկայանա մայիսի 12-ից 15-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում