Անգլիայի գավաթ. Մարտյալի՝ 93-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ «Ման. Յունայթեդը» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)
Նմանատիպ
Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ տոնեց «Էվերթոնի» նկատմամբ և տիտղոսի համար պայքարելու հնարավորություն ստացավ:
Լոնդոնի «Ուեմբելի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով: 34-րդ րոպեին Մարուան Ֆելայինին առաջ մղեց «կարմիր սատանաներին»: 57-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն հաշվի հավասարությունը վերականգնելու հնարավորություն ուներ, սակայն չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը: Այն, ինչ չարեցին «Էվերթոնի» ֆուտբոլիստները, 75-րդ րոպեին արեց Քրիս Սմոլինգը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ: «Մանչեսթեր Յունայթեդի» համար հաղթական գոլն էլ 93-րդ րոպեին խփեց Անտոնի Մարտյալը:
Եզրափակիչ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցելու է «Քրիսթալ Փելաս»-«Ուոտֆորդ» զույգի հաղթողի հետ:
Անգլիայի գավաթ, կիսաեզրափակիչ
«Էվերթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2
Գոլերը՝ Սմոլինգ 75’/ինքնագոլ – Ֆելայինի 34′, Մարտյալ 90+3′
Չիրացրած 11-մետրանոց՝ Լուկակու 57′