Ադրբեջանական կողմը տանկ չի խփել. Արծրուն Հովհաննիսյան
24/04/2016 11:40
Նմանատիպ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Ադրբեջանի հետ ՀՀ և ԼՂՀ սահմաններում տիրող իրավիճակին և հակառակորդի հերթական ապատեղեկատվությանը։ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Գիշերը սահմաններում կրակոցները, այդ թվում նաև հրետան ային միջոցներով, շարունակվել են, սակայն լարման աստիճանը բարձր չի եղել։ Աննախադեպության մասին բոլոր լուրերը ապատեղեկատվություն են։ Ադրբեջանական կողմի տեղեկությունները տանկ խփելու մասին դասվում են այդ շարքին։ Դեռ շատ են խոսելու հորինված հաղթանակների մասին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում